Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ավելի մեծ միասնության կոչ է արել: Այս մասին նա հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբեթովիհետ հանդիպմանը,: Այս մասին հայտնում է БелТА-ն:
«Մարտահրավերներ բավականաչափ կան: Մենք մեր նախագահության օրոք ռիսկի ենք դիմել՝ ծրագրում ենք գրի առնել և փորձել լուծել առկա խնդիրները՝ հատկապես՝ ՀԱՊԿ անդամ երկրների սահմաններում: Ես իզուր չեմ խոսում Ձեր փորձի մասին։ Ձեր հիշողությունը գերազանց է: Դուք լավ գիտեք և՛ Կովկասը, և՛ Կենտրոնական Ասիան։ Այնտեղ մենք խնդիրներ ունենք։ Փորձենք լուծել դրանք և հնարավորինս համախմբել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը այս դժվարին ժամանակներում։ Դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում շրջակայքում», - ասել է Բելառուսի ղեկավարը։
Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է, որ ՀԱՊԿ բոլոր անդամները պետք է միավորվեն և գործեն միասին, քանի որ այդպես միշտ ավելի հեշտ է։
«Եթե ինչ-որ մեկը կարծում է, թե Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը մեր հակամարտությունը չէ, որ մենք ինչ-որ տեղ հանգիստ կնստենք, ապա նման բան չի լինի: Ժամանակը կգա (այն հեռու չէ, բառացիորեն վաղը), երբ կպահանջվի վճռական դիրքորոշում որդեգրել: Ես դա չեմ ասում ի վնաս ազգային շահերի եւ այլն։ Բայց մեր բոլոր դաշնակցային թերություններով հանդերձ, մենք ստիպված ենք լինելու հստակ սահմանել մեր քաղաքականությունը, մեր գիծը, որպեսզի միասին գործենք։ Միասին միշտ ավելի հեշտ է», ասել է Բելառուսի նախագահը։