Ֆրանսիայի ԱԳՆ-ն հորդորել է հայրենակիցներին անհապաղ հեռանալ Բելառուսից

00:02     14 փետրվարի, 2023

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Բելառուսում գտնվող իր քաղաքացիներին անհապաղ հեռանալ հանրապետությունից։ 

Այս կոչը Ֆրանսիայի ԱԳՆ-ն բացատրել է Ուկրաինայում ընթացող հատուկ գործողությամբ: 

«Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների և Բելառուսի օդային տարածքի փակման համատեքստում ցանկացած ուղևորություն դեպի Բելառուս խստորեն խորհուրդ չի տրվում։ Բելառուսի տարածքում գտնվող ֆրանսիացիներին առաջարկվում է առանց հապաղելու երկիրը լքել ավտոմոբիլային ճանապարհով՝ Լիտվայով, Լեհաստանով կամ Լատվիայով։ 

Միաժամանակ գերատեսչությունը ուշադրություն է հրավիրել փաստի վրա, որ այն ֆրանսիացիները, ովքեր կորոշեն ինքնաթիռով վերադառնալ հայրենիք, պետք է Բելառուսի ՆԳՆ-ից ելքի վիզա խնդրեն։

Ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնան հայտարարել էր, որ Բելառուսը կարող է հայտնվել նոր պատժամիջոցների տակ, եթե շարունակի աջակցել Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությանը, հաղորդում է Սպուտնիկ Բելառուսը: 


© armedia.am