Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Բելառուսում գտնվող իր քաղաքացիներին անհապաղ հեռանալ հանրապետությունից։
Այս կոչը Ֆրանսիայի ԱԳՆ-ն բացատրել է Ուկրաինայում ընթացող հատուկ գործողությամբ:
«Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների և Բելառուսի օդային տարածքի փակման համատեքստում ցանկացած ուղևորություն դեպի Բելառուս խստորեն խորհուրդ չի տրվում։ Բելառուսի տարածքում գտնվող ֆրանսիացիներին առաջարկվում է առանց հապաղելու երկիրը լքել ավտոմոբիլային ճանապարհով՝ Լիտվայով, Լեհաստանով կամ Լատվիայով։
Միաժամանակ գերատեսչությունը ուշադրություն է հրավիրել փաստի վրա, որ այն ֆրանսիացիները, ովքեր կորոշեն ինքնաթիռով վերադառնալ հայրենիք, պետք է Բելառուսի ՆԳՆ-ից ելքի վիզա խնդրեն։
Ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնան հայտարարել էր, որ Բելառուսը կարող է հայտնվել նոր պատժամիջոցների տակ, եթե շարունակի աջակցել Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությանը, հաղորդում է Սպուտնիկ Բելառուսը: