ՀՀ ԱԳ նախարարն ու Հայաստանում Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի

14:46     14 փետրվարի, 2023

Փետրվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալին՝ դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից։

Զրուցակցիները գոհունակությամբ ընդգծել են, որ հայ-հնդկական բարեկամական հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ կերպով զարգանում են՝ ընդգրկելով համագործակցության լայն շրջանակ:
Այս առումով ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է դեսպան Կիշան Դան Դևալի ներդրած ջանքերը՝ երկու երկրների միջև փոխգործակցությունն առավել խորացնելու և երկկողմ օրակարգն ընդլայնելու նպատակով:
Հանդիպման ընթացում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի:


© armedia.am