Պուտինն ու Ալիևը վերահաստատել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման հանձնառությունը

09:56     15 փետրվարի, 2023

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են նաև ընթացիկ իրավիճակը Հարավային Կովկասում, հայտնում է Panorama-ն։

Կրեմլի պաշտոնական կայքի  հաղորդմամբ, Պուտինն ու Ալիևը նշել են հետևողական քայլերի կարևորությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին կայունություն և անվտանգություն ապահովելու նպատակով։

Այս համատեքստում վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով համապատասխան համաձայնագրերի ողջ շրջանակի անվերապահ իրականացման հանձնառությունը։


© armedia.am