Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը կարող է լրջորեն փոխել աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում։
Նախընտրական ակտիվ արշավ սկսած Ռեջեպ Թայիփ Էրդողանը, որի տրամաբանության մեջ մտնում էր նաև տարածաշրջանում Թուրքիայի դերի մեծացմանն ուղղված ակտիվ արտաքին քաղաքականությունը, այժմ լիովին տարվելու է ներքաղաքական խնդիրներով, աղետի հետևանքները վերացնելով ու երկրում ներքին կայունությունը պահպանելով։ Արդեն իսկ ակնհայտ են հանրային դժգոհության մեծ ալիքը, ընդդիմության ակտիվացումն ու ներքին բախումների առաջին դեպքերը։
Թուրքիան, ակնհայտորեն, ստիպված է լինելու պասիվացնել արտաքին գործընթացներում իր ներգրավվածությունը, ինչը ուղղակի և անուղղակի ազդեցություն է ունենալու նաև Հայաստանի վրա։
Աննա Կարապետյանի անդրադարձը PARA TV-ի եթերում`