Այսօր կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա, որի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:
Հնդիպման արդյունքներով կողմերը ձեռք են բերել կոնկրետ պայմանավորվածություններ: Մասնավորապես, ինչպես նշել է Արարատ Միրզոյանը համաձայնություն է ձեռք բերվել համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին՝ սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ:
Սակայն անկախ իր օրակարգում երկրաշարժի հետևանքով առաջացած որոշակի փոփոխությոուններից և անկախ իր համար դժվարին այս օրերին Հայաստանից Թուրքիային տրվող օգնությանն ու դրական ազդակներին՝ դժվար է պատկերացնել, որ Անկարան կհրաժարվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում որդեգրած տրամաբանությունից՝ հայ-թուրքական հարաբերութունների կարգավորման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումով պայմանավորելուց:
Ինչ վերաբերում է սահմանի ամբողջական բացմանը պատրաստվելու հարցով ձեռք բերված պայմանավորվածություններին, ապա այստեղ առավել կարևոր են իրական գործողությունները: Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացները պայմանավորվածություն էին ձեռք բերել երկու երկների միջև ուղիղ ավիաբեռնափոխադրումներ իրականացնելու և երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու վերաբերյալ, սակայն դեռևս այդ պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվել և հստակ ժամկետներ այս առումով չկա:
Մանրամասները ABNews-ին տված մեկնաբանությունում.