Վիճակագրական կոմիտեի՝ օրեր առաջ ներկայացված ամփոփումը փաստում է, որ գնաճի միտումը շարունակվել է նաև ընթացիկ տարվա հունվարին։
Փաստի արձանագրումից զատ կարևոր է նաև անդրադառնալ իրականցվող քաղաքականությանը՝ գնաճը զսպելու և դրա սոցիալական հետևանքները մեղմելուն ուղղված։
ԿԲ-ն անում է այն, ինչ պետք է անի, սակայն Կառավարության գործողությունները պետք է լինեն ներդաշնակեցված։ Իսկ մենք այս իմաստով նման քաղաքականության ականատես չենք եղել։ Իսկ երբեմն պատասխանատու օղակների կողմից անգամ թանկացումների հետ կապված իրավիճակի օբյեկտիվ ախտորոշում չի եղել։