Հայ–թուրքական սահմանին գտնվող Անիի կամրջի հնարավոր բացմանը Հայաստանում նախապես պատրաստվել էին։ Ինչպես հայտնում է NEWS.am-ը այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ասեմ, որ մենք էսքիզային նախագիծ դեռ ահագին ժամանակ առաջ պատրաստել ենք»,-ասաց նա՝ հավելելով, որ կամրջի վերականգնումը կարող է շատ սիմվոլիկ քայլ դառնալ։
Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Թուրքիայում Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ պայմանավորվել են համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը։