Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհի երթևեկությունը վերականգնվել Է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոմեքենաների համար, ասվում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների վարչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ ավտոմեքենաները Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներով կշարժվեն առանց կանգառի ռեժիմով։ Միևնույն ժամանակ Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն իրականացվում է միայն ձնահյուսերից պաշտպանված թունելներով։
Թունելներում կցորդիչով և կիսակցորդիչով ավտոմեքենաների, ինչպես նաև ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար երթևեկությունն իրականացվում է միակողմանի կարգով։ Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոմայրուղին՝ այսպես կոչված, Ռազմավիրական ճանապարհը, այսօրվա դրությամբ միակ ցամաքային ճանապարհն Է, որը Վրաստանը և Հայաստանը կապում Է Ռուսաստանի հետ: Իսկ «Կազբեգի-Վերին Լարս» մաքսակետն այսօրվա դրությամբ միակ գործող մաքսակետն Է Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանի վրա: