Լավրովը հանդիպել է ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի գործադիր կառույցների ղեկավարների հետ

22:37     16 փետրվարի, 2023

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է ԱՊՀ–ի, ՀԱՊԿ–ի, ԵԱՏՄ–ի և Միութենական պետության գործադիր կառույցների ղեկավարների հետ։ Կողմերը քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող հարցեր, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան: 

Ինչպես հայտնում է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, հանդիպմանը մասնակցել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետության պետքարտուղար Դմիտրի Մեզենցևը:

Կողմերը քննարկել են 2022 թվականին այդ միավորումների գործունեության արդյունքները և առաջիկա ժամանակահատվածի գործընկերության հեռանկարները:

Մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային արդիական թեմաների շուրջ։

Քննարկվել են նաև Եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացները համակցելու, հատվող և փոխլրացնող իրավասությունների ոլորտներում ավելի սերտ շփումներ հաստատելու հարցերը։

 


© armedia.am