Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում անցկացվող WR Chess Masters մրցաշարի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը (ԱՄՆ) սև ֆիգուրներով ոչ ոքի խաղաց լեհ Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ և 3 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նրանից կեսական միավոր են հետ ամերիկացի Ուեսլի Սոն և հնդիկ Դոմարաջու Գուկեշը։
Ուեսլի Սոն այս տուրում ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու, Գուկեշը՝ գերմանացի Վինսենտ Կեյմերի հետ։
Փետրվարի 20-ին մրցաշարում հանգստյան օր է։
WR Chess Masters-ի մրցանակային հիմնադրամը 130 հազար եվրո է։ Հաղթողը կստանա 40 հազար եվրո։
All games ended in draws. Anish came closest to winning his game, but failed to convert his advantages into a win.#chess #wrchessmasters #ajedrez #dusseldorf pic.twitter.com/xJJG8s68kN
— WR_Chess_Masters (@wr_chess) February 19, 2023