Թուրքիայի Անթաքիա քաղաքում 6,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Օջախը 2 կմ խորության վրա է։
Ընդ որում Anadolu գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի Արտակարգ իրավիճակների վարչությունը, հայտնում է, որ երկրաշարժը 6,4 մագնիտուդով է եղել։ Միաժամանակ Habertürk հեռուստաալիքը տեղեկացրել է աղետի հետեւանքով ավերված տների մասին։
Անթաքիայի երկրաշարժը զգացվել է նաեւ Լիբանանում, Սիրիայում, Կիպրոսում եւ Իսրայելում, հայտնում է Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնը։