Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Առաջին ալիքի եթերում ասել է, որ ամերիկացի առաջնորդի այցն Ուկրաինա արտառոց իրադարձություն չէ Ռուսաստանի համար։
Նա ընդգծել է, որ այս այցն ի վիճակի չէ ազդելու Ռուսաստանի ներքին քաղաքականության վրա։
«Եկեք մնանք ինքնիշխան և ոչ մի բանի ուշադրություն չդարձնենք. Մեզ համար գլխավոր առաջնահերթությունը մենք ենք և մեր օրակարգը»,- ասել է Պեսկովը։
Նա նշել է, որ այս իրադարձությունը կարևոր է, և Կրեմլը հետևում է Բայդենի այցին Կիև և հետևելու է, թե ինչ կլինի Բայդենի Լեհաստան այցի ժամանակ։
Փետրվարի 20-ին Բայդենը ժամանել է Կիև և հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, ում հետ շրջել է քաղաքի կենտրոնում։ Նրա այցը չի հայտարարվել, սակայն, ըստ Սպիտակ տան, Մոսկվային ծանուցել են, որ նախագահը մեկնում է Կիև «մեկնելուց մի քանի ժամ առաջ՝ կոնֆլիկտային իրավիճակից խուսափելու համար»։
Կիև կատարած այցի ժամանակ Բայդենը խոստացել է աջակցել Ուկրաինային և նաև հայտարարել Ուկրաինային 500 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին: