Իրանում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

10:15     22 փետրվարի, 2023

Չորեքշաբթի Իրանում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացրել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմիկ կենտրոնը։

Էպիկենտրոնը գտնվել է Բենդեր Աբաս քաղաքից (մոտ 352 հազար բնակչությամբ) 117 կիլոմետր հյուսիս-արևմուտք։ Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։

Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չկան։


© armedia.am