Իսրայելն ու Ադրբեջանը քննարկել են անօդաչուների համատեղ արտադրության ընդլայնման հարցը

12:37     22 փետրվարի, 2023

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիեւը Աբու Դաբիում, Միջազգային պաշտպանական ցուցահանդեսի եւ IDEX-2023 համաժողովի շրջանակում, հանդիպել է իսրայելական Aeronautics ընկերության տնօրեն Մոշե Էլազարի հետ։ Այս մասին տեղեկացրել է «Интерфакс-Азербайджан»-ը։

Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության ոլորտում համագործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ։


© armedia.am