Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիեւը Աբու Դաբիում, Միջազգային պաշտպանական ցուցահանդեսի եւ IDEX-2023 համաժողովի շրջանակում, հանդիպել է իսրայելական Aeronautics ընկերության տնօրեն Մոշե Էլազարի հետ։ Այս մասին տեղեկացրել է «Интерфакс-Азербайджан»-ը։
Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության ոլորտում համագործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ։