Լոնդոնում ԱՄՆ դեսպանատանը ահազանգ է հնչել. աշխատակիցներին հորդորել են հեռու մնալ պատուհաններից

16:42     22 փետրվարի, 2023

Միջադեպի հետ կապված չորեքշաբթի օրը Լոնդոնում Միացյալ Նահանգների դեսպանատանը ահազանգ է ստացվել, դիվանագիտական ​​հաստատության այցելուներին հրահանգվել է չմոտենալ պատուհաններին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Daily Mail-ին:

Նշվում է, որ որոշ օգտատերեր հրապարակել են շենքի ներսում հատակին նստած այցելուների լուսանկարները: Daily Mail-ը զրուցել է ԱՄՆ դեսպանատան շենքի մոտ ապրող բնակիչներից մեկի հետ։ Նրա խոսքով՝ շներով զինված ոստիկանները հսկում են շենքի շրջակայքը։

Daily Mirror թերթն իր հերթին հայտնել է, որ ահազանգը հայտարարվել է այն բանից հետո, երբ ամերիկյան դեսպանատան մոտ կասկածելի առարկա է հայտնաբերվել։ Ըստ հրապարակման՝ պարզվել է, որ ահազանգը կեղծ է։


© armedia.am