Փետրվարի 20-ին մեկնարկեց Հայաստանում ԵՄ նոր մշտադիտարկման առաքելության գործունեությունը։ Պաշտոնական հաղորդագրություններում նշվում է, որ առաքելությունը բացառապես քաղաքացիական է, և վերջինիս հռչակված նպատակն է «նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության հաստատմանը, տեղում վստահության ամրապնդմանն ու այնպիսի մթնոլորտի ձևավորմանը, որ կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման՝ ԵՄ կողմից գործադրվող ջանքերին»։
«Հայացք» վելուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի անդրադարձը Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայմանը, դրա վերաբերյալ պաշտոնական Երևանի մոտեցումներին, Մոսկվայի դժգոհությանն ու առկա ռիսկերին։
Մանրամասները՝ տեսանյութում․