Մյունխենում տեղի ունեցած Փաշինյան-Բլինքեն-Ալիևն հանդիպումը, պանելային քննարկման ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ելույթներն ու դրանից հետո Իլհամ Ալիևի արած հայտարարությունները ցույց տվեցին, որ բանակցային գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև ակտիվ փուլում է։
Ուշագրավ է, որ Մյունխենի գագաթաժողովի նախաշեմին ակնհայտ էր ՌԴ ակտիվությունը՝ տեղի ունեցավ Ալիև-Պուտին հեռախոսազրույց, տարածաշրջանային այց կատարեց ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ, Հայասասն-Ադրբեջան հարաբերություններ կարգավորման հարցով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խավոևը, ՌԴ-ն վերահաստատեց Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու իր պատրաստակամությունը։
Սակայն, չնայած Մոսկվայի բոլոր ջանքերին սեպտեմբերի 13-ից հետո տեղի ունեցած երկար դադարից հետո Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, այն էլ՝ ամենաբարձր մակարդակով տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ։ Եվ վերջինս ընդգծեց, որ բանակցային գործընթացը շարունակվելու է ԵՄ միջնորդությամբ, այսպես կոչված՝ Բրյուսելյան ձևաչափով։
Բանակցությունների բովանդակության վերաբերյալ Աննա Կարապետյանի մեկնաբանությունը PARA TV-ի եթերում․