Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ իրեն համարում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու։
«Լավ միտք է: Պետք է հայտարարեմ, որ նման մտադրություն կա: Ես ինձ դիտարկում եմ որպես թեկնածու: Դա շատ լավ պաշտոն է, կարևոր։ Այժմ ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ է, քան երբևէ»,- հինգշաբթի ասել է նա Ռադա հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով ուկրաինացի լրագրողների հարցին՝ դաշինքը գլխավորելու իր հեռանկարների մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: