Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ վերջին օրերին Նեթանյահուն մի շարք գաղտնի հանդիպումներ է անցկացրել ուժային կառույցների ղեկավարների հետ, որոնց ժամանակ հանձնարարել է էականորեն ակտիվացնել Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու նախապատրաստական աշխատանքները:
Իսրայելում շարունակվում է ներքաղաքական լուրջ ճգնաժամի պայմաններում Նեթանյահուն իր իշխանության համար վտանգները չեզոքացնելու համար, ամենայն հավանականությամբ, կդիմին հասարակության համար երկրի անվտանգային խնդիրներն ակտիվացնելուն, քանի որ, ինչպես ցույց է տալիս Իսրայելի քաղաքական փորձը, անվտանգության և ժողովրդավարության մեջ իսրայելցիները միշտ ընտրությունը կատարում են հօգուտ անվտանգության:
Իսկ զուտ միջուկային ծրագրի համատեքստում Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու հարցում Իսրայելը դեռևս կարող է չշտապել՝ հատկապես, որ 44-օրյա պատերազմից հետո Իրանի հարևանությամբ իր ազդեցությունը մեծացնելու և արդյունքում Իրանի դեմ ռազմական գործողությունների նոր պլացդարմ ունենալու հնարավորություն է ստացել:
Մանրամասները Հասմիկ Վարդանյանի՝ ParaTV-ին տված մեկնաբանությունում: