Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

23:22     24 փետրվարի, 2023

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Ստամբուլի պայմանավորվածությունների կատարումը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ուրբաթ օրը հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Կարծիքների փոխանակում է տեղի ունեցել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ այն հիմնարար գնահատականների համատեքստում, որոնք Ռուսաստանի նախագահը ներկայացրել է վերջերս ՌԴ Դաշնային ժողովին ուղղված ուղերձում։ Ուշադրություն է դարձվել նաև ուկրաինական հացահատիկի արտահանման և ռուսական գյուղմթերքների ու պարարտանյութերի արտահանման վերաբերյալ Ստամբուլի պայմանավորվածությունների կատարմանը»,- նշվում է հաղորդագրության մեջ: 


© armedia.am