Կամչատկայում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

13:04     25 փետրվարի, 2023

Կամչատկայի հարավում  6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ցնցումը տեղի է ունեցել տեղի ժամանակով 18:25-ին Խաղաղ օվկիանոսում՝ թերակղզու հարավային ափերի մոտ:

Օջախը գտնվում է Պետրոպավլովսկ-Կամչատսկից 170 կմ հեռավորության վրա:


© armedia.am