Կամչատկայի հարավում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ցնցումը տեղի է ունեցել տեղի ժամանակով 18:25-ին Խաղաղ օվկիանոսում՝ թերակղզու հարավային ափերի մոտ:
Օջախը գտնվում է Պետրոպավլովսկ-Կամչատսկից 170 կմ հեռավորության վրա: