Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Ստեփանակերտ են վերադարձել 14 արցախցիներ

11:21     26 փետրվարի, 2023

Կարմիր Խաչի միջազգային  կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ  Ստեփանակերտ են վերադարձել շրջափակման հետևանքով Հայաաստանում մնացած 14 արցախցիներ: Այս մասին հայտնում են Արցախի հանրային հեռուստաընկերության ռեպորտաժում, փոխանցում է news.am-ը:

Արցախի քաղաքացիները մեկնել էին մեկ-երկու օրով, սակայն  վերադարձան՝ մոտ 80 օր անց:

Արշավիր պապը կարծում է, որ Ադրբեջանը ցանկանում է հայաթափել Արցախը, ինչը հնարավոր չէ. «Ուզում են Նախիջևանի օրը գցեն, էդ բանը իննական չէ, ղարաբաղցին ամուր է իր հողին կպած»:


© armedia.am