Արցախից այսօր 5 բուժառու է տեղափոխվել Հայաստան

15:27     26 փետրվարի, 2023

Կարմիր խաչի ուղեկցությամբ այսօր 5 բուժառու տեղափոխվել է Հայաստան: Այս մասին տեղեկացնում է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Հինգ բուժառուներ ուղեկցողների հետ տեղափոխվել են Հայաստան՝ հետազոտման և հետագա բուժման համար»,- ասաց Ամատունին։

Նշենք, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով Հայաստան է տեղափոխվել 129 հիվանդ։


© armedia.am