Եթե Չինաստանն աջակցի Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում, նա ստիպված կլինի «իրական գին» վճարել։ Այս մասին CNN-ի եթերում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
Նա նշել է, որ Չինաստանը դեռ քայլեր չի ձեռնարկել Ռուսաստանին Ուկրաինա ներխուժելու հարցում մահացու օգնություն (մահացու զենք) ցուցաբերելու համար, սակայն ԱՄՆ-ն փակ դռների հետևում հասկացրել է, որ նման քայլը լուրջ հետևանքներ կունենա։
«Պեկինը պետք է ինքնուրույն որոշումներ կայացնի այն մասին, թե ինչպես կվարվի, արդյոք ռազմական օգնություն կտրամադրի՞, բայց եթե այս ճանապարհով գնա, դրա համար իրական գին կվճարի, և դա վնաս կհասցնի Չինաստանին», - ասել է Բայդենի խորհրդականը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ Չինաստանը հակված է Ռուսաստանի Դաշնություն զենք ուղարկելուն։ Վերջնական որոշումը դեռ կայացված չէ, սակայն Մոսկվայի և Պեկինի միջև բանակցությունները շարունակվում են սարքավորումների գնի և ծավալի շուրջ։ Ավելի ուշ ԿՀՎ-ն հաստատել է այս տեղեկությունը, փոխանցում է Tert.am-ը։