Ադրբեջանը դեռ չի արձագանքել խաղաղության պայմանագրի մեր տարբերակին. Փաշինյան

18:07     1 մարտի, 2023

«Խաղաղության պայմանագրի մեր տարբերակը փոխանցվել է Ադրբեջանին, բայց արձագանք, որպես այդպիսին, դեռ չունենք: Մենք էլ, երբ ստանում ենք նմանատիպ փաստաթուղթ, արձագանքի ձևավորումը տևում է որոշակի  ժամանակ»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանին ասաց Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է Panorama.am-ը։

Նա նշեց, որ ենթադրում են՝ որոշակի ժամանակից հետո ինչ-որ արձագանք կլինի։

Փաշինյանն ասաց, որ այս ընթացքում տեղի է ունեցել խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքի 3 շրջափուլ, այսինքն՝ նրանք են առաջարկ տվել, հայկական կողմն է արձագանքել և այդպես երեք ագամ։

«Աշխատանքն այդ ուղղությամբ պետք է շարունակենք։ Փաստաթղթային աշխատանքներ են իրականացվում և այդ աշխատանքները միշտ չէ, որ պահանջում են առերես հանդիպում»,- նշեց նա։

Փաշինյանը հայտնեց, որ վերջերս ադրբեջանական կողմին են փոխանցել սահմանների սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի նախագիծ և նաև դրա արձագանքին են սպասում։

«Իսկ այն առաջարկները, որոնք մենք արել ենք նախկինում կոմունիկացիների բացման, սահմանային անվտանգության ապահովման վերաբերյալ, այդ բոլոր առաջարկները շարունակում են մնալ ուժի մեջ»,- ասաց Փաշինյանը։


© armedia.am