Ռուբեն Վարդանյանին՝ Արցախի պետնախարարի պաշտոնից ազատելուց հետո առաջացած որոշակի հույսերը, որ Ադրբեջանը կբացի ճանապարհը, չիրականացան: Ադրբեջանը հետևողականորեն փորձում է հասնել Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին սեփական վերահսկողությունը հասնանելուն՝ անցակետերի կամ սքանավորող սաքրերի տեղադրման միջոցով:
Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Լավրովը հայտարարել է, որ Լաչինի միջանցքով երթևեկությունը պետք է իրականացվի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը համապատասխան, իսկ այն որևէ անցակետի ստեղծում այդ ճանապարհին չի նախատեսում: Միևնույն ժամանակ, Լավրովը նշել է, որ առկա է տեխնիկական միջոցներով Ադրբեջանի մոտ առկա կասակածները փարատելու հանարավորությունը` առանց մանրամասնելու տեխնիկական դետալները:
Սա կարող է դառնալ Ադրբեջանի՝ միջանցքն ապաշրջափակելու հերթական նախապայմանի կատարում, ճիշտ է մասնակի, սակայն Արցախի նկատմամբ որոշակի վերահսկողություն ավելացնող և միջազգային հանրությանը՝ Արցախի հարցը որպես իր ներքին խնդիր ներկայացնելու հերթական հիմք տվող:
Մանրամասները տեսանյութում.