Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համաճարակաբան Ռիչարդ Փիբոդիը կոչ է արել պատրաստվել այն հավանականությանը, որ թռչնագրիպը հնարավոր է փոխանցվի մարդուց մարդու, ինչը կարող է հանգեցնել նոր համաճարակի։ Այդ մասին նա հայտարարել է իսպանական Pais թերթին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք պետք է լինենք առաջնագծում՝ նվազեցնելու թռչուններից մարդուն վիրուսի փոխանցման վտանգը։ Մտավախություն կա, որ թռչնագրիպը ձեռք կբերի մարդուց մարդ տարածվելու ունակություն, ընդ որում՝ կայուն կերպով, և կարող է նոր համավարակ առաջացնել: Մենք պետք է պատրաստ լինենք դրան»,- ասել է Փիբոդին:
«Գիտական հանրությունը վերլուծում է այս վիրուսների գենետիկական հաջորդականությունը՝ դրանք վերահսկելու, ինչպես նաև անհրաժեշտ պատվաստանյութեր մշակելու համար», - հավելել է նա: