Արարատ Միրզոյանը երկօրյա աշխատանքային այցով կլինի Նյու-Դելիում
Մարտի 3-4-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նյու-Դելիում՝ մասնակցելու Հնդկաստանի՝ աշխարհաքաղաքականության և աշխարհատնտեսության թեմաներով առաջատար համաժողով «Ռաիսինա երկխոսությանը»։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
«Նախարար Միրզոյանը համաժողովի շրջանակներում՝ որպես բանախոս, կմասնակցի պանելային քննարկման, ինչպես նաև հանդիպումներ կունենա գործընկերների հետ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հունանյանը։