Ադրբեջանը պետք է վերջ դնի իր ագրեսիային․ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

15:17     4 մարտի, 2023

Հայաստանը վաստակել է Գերմանիայի աջակցությունը խաղաղության, կայունության, ժողովրդավարության և իրավական պետության ճանապարհին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո «Թվիթեր»-ում գրառում է կատարել Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը։

«Բարի գալուստ Բունդեսթագ, վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Հայաստանը վաստակել է մեր աջակցությունը խաղաղության, կայունության, ժողովրդավարության և իրավական պետության ճանապարհին։ Ադրբեջանը պետք է վերջ դնի իր ագրեսիային։ Լավ է, որ ԵՄ-ն վերջապես տարածաշրջանում ավելի մեծ պատասխանատվություն է ստանձնում»,- գրել է նա։ 

 


© armedia.am