Գերմանիայի կանցլերի կայքից հանվել են Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի մասին նրա խոսքերը

16:42     4 մարտի, 2023

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կայքից հեռացվել է նրա հայտարարության մի հատված Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքը հաշվի առնելու անհրաժեշտության մասին: Այս մասին գրում է Armenia today-ը։

Նիկոլ Փաշինյանի հետ մամուլի  մասին կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ «վեճի խաղաղ կարգավորումը պետք է ձեռք բերվի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»։

Մինչդեռ, հաղորդագրության սկզբնական տարբերակի համաձայն, Շոլցը հայտարարել է, որ «վեճի խաղաղ կարգավորումը պետք է ձեռք բերվի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի հիման վրա»:

Հաղորդագրության սկզբնական տարբերակը պահպանվել է Google-ի քեշում։ Համապատասխան հայտարարությունները Գերմանիայի կանցլերը հնչեցրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մարտի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։


© armedia.am