Արեւմտյան երկրները պատրաստ են Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել հակամարտության ավարտից հետո։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը CNN-ին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք պատրաստ ենք խաղաղության սկսվելուց հետո երկրի անվտանգության որոշակի երաշխիքներ կազմակերպել»,- ասել է նա։
Շոլցը հավելել է, որ արևմտյան երկրները դեմ չեն Ուկրաինայի՝ ամբողջությամբ ԵՄ անդամակցությանը, սակայն դրա համար Կիևը պետք է համապատասխանի սահմանված պահանջներին։
«Մենք նրանց ասել ենք, որ կարող են իրականացնել Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։Նրանք աշխատում են առաջընթաց գրանցել բոլոր չափանիշներով, որոնք մեզ համար կարևոր են»,- ասել է Շոլցը։