ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնել Արցախում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ

20:43     6 մարտի, 2023

ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում հաղորդագրություն է տարածել կառույցի գլխավոր քարտուղարի՝ Հյուսիսային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով խորհրդական Խավիեր Կոլոմինան, փոխանցում է News.am-ը: 

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Մենք չափազանց մտահոգված ենք Ստեփանակերտի մոտակայքում տեղի ունեցած մահացու միջադեպի առնչությամբ: Այս միջադեպը ցույց է տալիս չլուծված խնդիրների՝ բանակցային սեղանի շուրջ լուծումներ գտնելու անհրաժեշտությունը: ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»:


© armedia.am