Եվրամիությունում կարծում են, որ թալիբներն անում են հնարավոր ամեն ինչ ԻՊ ահաբեկիչների դեմ պայքարելու համար

23:11     6 մարտի, 2023

Աֆղանստանում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Թոմաս Նիքլասոնը կարծում է, որ «Թալիբան» շարժման ղեկավարությունը գործադրում է բոլոր ջանքերը «Իսլամական պետություն» կազմակերպության ահաբեկիչների դեմ պայքարելու համար։ Այդ մասին նա հայտարարել է երկուշաբթի օրը Ariana News-ին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Կարծում եմ, որ նրանք (Թալիբանի ղեկավարությունը) ամեն կերպ փորձում են պայքարել երկրի ներսում ռազմականացված կազմակերպությունների՝ հատկապես ԴԱԻՇ-ի (ԻՊ) և Խորասանում Իսլամական պետության դեմ»,- ասել է նա:

Նա հիշեցրել է, որ ահաբեկչական խմբավորումների վրա ճնշում գործադրելը միջազգային հանրության և Աֆղանստանի հարևանների հիմնական պահանջներից է, և թալիբները «այդ մասին ակնհայտորեն լավ են հոգում»:

 


© armedia.am