Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կդիմի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին, եթե չվերընտրվի ԵՀ-ում։ Երեքշաբթի նման հայտարարությամբ է հանդես եկել իտալական la Repubblica թերթը։
Հրատարակության տվյալներով՝ դրա նախապատրաստական աշխատանքները սկսվել են մի քանի շաբաթ առաջ։
Մարտի 7-ից ֆոն դեր Լեյենի՝ Կանադա և ԱՄՆ ուղևորությունը պետք է դիտարկվի «այլ լույսի ներքո», այսինքն՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա թեկնածության հնարավոր առաջադրման համատեքստում, գրում է թերթը։
Հուլիսին Վիլնյուսում դաշինքի գագաթնաժողովում փորձ է արվելու մեկ տարով երկարացնել Յենս Ստոլտենբերգի պաշտոնավարման ժամկետը, որն ավարտվում է սեպտեմբերին, հայտնում է la Repubblica-ն։ Ֆոն դեր Լեյենի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2024 թվականի ամռանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: