Ֆրանսիական արհմիությունները մարտի 11-ին և 15-ին նոր բողոքի ցույցեր կանցկացնեն կենսաթոշակային բարեփոխումների դեմ։ Այսպիսի հայտարարություն են արել երեքշաբթի օրը Intersyndicale միջմասնագիտական ասոցիացիայի ներկայացուցիչները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Կառավարությունը պետք է անհապաղ հետ կանչի կենսաթոշակային համակարգի բարեփոխման մասին իր օրինագիծը, հակառակ դեպքում գործադուլներն ու ցույցերը կշարունակվեն», - նշել է ասոցիացիան։
«Այսօր պատմական օր է. 3,5 միլիոն ֆրանսիացիներ իրենց բողոքն են հայտնել։ Սակայն իշխանությունը որևէ կերպ չարձագանքեց հանրային բողոքին։ Իշխանությունների լռությունը մեծ խնդիր է մեր ժողովրդավարության համար»,- ընդգծել է կազմակերպությունը։