Հայտնաբերվել է ՀՀ ՊՆ զինծառայողի մարմինը. ՊՆ

12:02     9 մարտի, 2023

Մարտի 8-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի մարմինը: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Անդրանիկ Օհանյանի ընտանիքի անդամներին, ծառայակից ընկերներին և հարազատներին: 


© armedia.am