«Կոսովոյի և Սերբիայի հարաբերությունների կարգավորման ուղու մասին համաձայնագիրը», որը նախապատրաստվել է ԵՄ-ի կողմից, փաստացի ճանաչում է երկրամասի անկախությունը: Նման հայտարարություն է արել չճանաչված Կոսովոյի խորհրդարանի խոսնակ Գլաուկ Կոնյուֆցան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Դե ֆակտո ճանաչումն այն է, երբ մեկ այլ պետություն համաձայնում է, որ դու լիովին անկախ երկիր ես, որ այն պարտավորվում է չմիջամտել ներքին գործերին, որ այն ոչ մի տեղ չի միջամտում միջազգային ասպարեզին (վերաբերող հարցերին), որ այն առանց որևէ ծանոթագրության ճանաչում է բոլոր փաստաթղթերը, այդ թվում՝ անձնագրերը, մաքսատունը, ապրանքները, այն ամենն, ինչ արտադրում է Կոսովոն իր պատկերանշանով: Դե յուրե ճանաչումն այն է, երբ պետությունները ճանաչվում են իրավաբանորեն և ինքնուրույն են որոշում՝ բացել արդյոք դեսպանատները», - հինգշաբթի օրը մեջբերել է Կոսովոյի առցանց պորտալը խորհրդարանի խոսնակի խոսքերը։
Կոնյուֆցան նաև հավելել է, որ եվրոպական առաջարկը պարունակում է հենց դե ֆակտո ճանաչում։
Ինչպես ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության կողմից ավելի վաղ հրապարակված «Կոսովոյի և Սերբիայի միջև հարաբերությունների կարգավորման ուղու մասին համաձայնագրի» տեքստում՝ ծրագիրը ներառում է անձնագրերի փոխադարձ ճանաչում, Սերբիայի հրաժարումը Կոսովոյի ներկայացուցչությունից համաշխարհային ասպարեզում, դիվանագիտական առաքելությունների փոխանակում, ինչպես նաև կողմերի իրավական պարտավորություններ՝ աշխատելու «հարաբերությունների համապարփակ կարգավորման ուղղությամբ»: