ԱՄՆ-ում հրապարակվել է 2024 թվականի դաշնային բյուջեի նախագիծը, որը պատրաստվում է նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից և հաստատվում Կոնգրեսի կողմից։
Փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ նախագահը խնդրում է Կոնգրեսին հաստատել 6 միլիարդ դոլարի հատկացումը Ուկրաինային, ՆԱՏՕ-ի դաշնակիցներին և Եվրոպայում ԱՄՆ-ի գործընկեր այլ երկրներին աջակցելու համար։
Առաջարկվում է հաջորդ տարի պաշտպանության համար հատկացնել 842 մլրդ դոլար, ինչը 3,2%-ով ավելի է, քան հատկացվել էր նախորդ տարի։
Եվս 753 մլն դոլար է պահանջվել «Ուկրաինայում Ռուսաստանի ազդեցությանը հակազդելու համար, իսկ 400 մլն դոլարը պետք է ուղղվի Չինաստանին զսպելուն»։
Բացի այդ, Սպիտակ տունը պահանջել է ռեկորդային 37,7 միլիարդ դոլար՝ միջուկային զսպման միջոցները պահպանելու համար և ևս 23,8 միլիարդ դոլար՝ միջուկային համալիրի արդիականացման համար, հաղորդում է «МК.ru»-ն։