Ղրղըզստանի նախագահը հաստատել է ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելու մտադրությունը
Ղրղըզստանը մտադիր է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերի հետ «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժություններ անցկացնել իր տարածքում, հայտարարել է Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել են պետության ղեկավարի մամուլի ծառայությունում, ուրբաթ օրը Երկրի ղեկավարը հանդիպել է ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ:
«Ղրղըզստանը կարեւորում է համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակներում՝ որպես տարածաշրջանում անվտանգության երաշխավոր։ Ռազմական, տեղեկատվական եւ հումանիտար բնույթի միջոցառումները համակարգելու նպատակով Ղրղըզստանը ծրագրում է ընթացիկ տարում իր տարածքում անցկացնել «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժություններ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ»,-նախագահի խոսքը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը: