Թուրքիայում ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել երկրում համապետական ընտրություններ անցկացնելու մասին։ Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները, , փոխանցում է Sputnik-ը։
Նշվում է, որ քվեարկությունը տեղի կունենա մայիսի14-ին։ Այսպիսով` փետրվարին երկրում տեղի ունեցած հզոր երկրաշարժերի պատճառով Թուրքիայի ղեկավարը ընտրությունների օրը չի տեղափոխել։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ առաջադրվելու է երկրորդ նախագահական ժամկետի համար։
Պետության ղեկավարի հիմնական հակառակորդը կլինի ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։