Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն մարտի 10-ին, ժամը 14:21-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ ավտոբուսը շրջվել է ձորը։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ ՆԳՆ-ն հայտնում է, որ նախնական տվյալներով կա 21 տուժած։