Ղրղըզստանն առաջարկում է վեճերի դեպքում ՀԱՊԿ երկրների միջև ուժի չկիրառման մեխանիզմ ստեղծել։ Այս մասին կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ հանդիպմանը հայտարարել է Ղրղըզստանի արտգործնախարար Ժեենբեկ Կուլուբաևը, փոխանցում է news.am-ը։
«Կուլուբաևը ուշադրություն է հրավիրել ՀԱՊԿ ներուժի հետագա ամրապնդման և զարգացման անհրաժեշտության վրա, հատկապես կազմակերպության պատասխանատվության գոտում ճգնաժամերի կանխման և ՀԱՊԿ անդամ պետությունների միջև վեճերի լուծման դեպքում իրավական ու քաղաքական առումով պարտավորեցնող ուժի չկիրառման մեխանիզմների մշակման վրա»,-ասվում է կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ։
Իր հերթին, Տասմագամբետովը վստահեցրել է Ղրղըզստանի արտգործնախարարին, որ ՀԱՊԿ ներուժի զարգացման մասով հնչեցրած դիրքորոշումներն ու հանրապետության առաջարկները հաշվի կառնվեն։