Վրաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները շատ են հիշեցնում Կիևի «մայդանը», օտարերկրյա գործակալների մասին օրինագծի շուրջ ստեղծված իրավիճակը պարզապես պատրվակ էր բռնի ուժով իշխանությունը փոխելու փորձ սկսելու համար։ Այս մասին ուրբաթ օրը Առաջին ալիքի «Մեծ խաղ» ծրագրին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Շատ նման է Կիևի մայդանին: Կասկածից վեր է, որ այն հասարակական կազմակերպությունների գրանցման մասին օրենքը, որոնք օտարերկրյա ֆինանսավորում են ստանում ընդամենը իրենց բյուջեի 20%-ի չափով, ընդամենը պատրվակ էր՝ առհասարակ սկսելուուժով իշխանությունը փոխելու փորձ»,- ասել է նա։