Լեռնային Ղարաբաղի տարածքում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներ չկան. ՀՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրը

13:21     11 մարտի, 2023

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մարտի 11-ին տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ադրբեջանական տեսադիտարկման համակարգերն արձանագրել են ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյան երթը Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով, չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հայտնում է, որ այդ տեղեկությունները կեղծ են և ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա Լեռնային Ղարաբաղի տարածքում չկան:


© armedia.am