Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Բաքվում Իրանի դեսպանին՝ կապված երկու երկրների պետական սահմանի վրայով իրանական ռազմական ինքնաթիռի թռիչքների հետ: Այս մասին ասվում է շաբաթ օրը Ադրբեջանի ԱԳՆ-ի և պաշտպանության նախարարության տարածած համատեղ հայտարարության մեջ, փոխանցում է News.am-ը։
«Մարտի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող ռազմական ինքնաթիռը ժամը 09:44-ից մինչև 10:26-ն անդադար թռիչքներ է իրականացրել ադրբեջանա-իրանական պետական սահմանի երկայնքով՝ Զանգիլանից մինչև Բիլյասուվարի շրջան և հակառակ ուղղությամբ։ Ինքնաթիռը թռչում էր երկու երկրների պետական սահմանից 3-5 կմ հեռավորության վրա, իսկ որոշ դեպքերում՝ հենց պետական սահմանի վրայով»,-ասվում է հաղորդագրության մեջ։