Ադրբեջանում 16 մարդու են ձերբակալել Իրանի օգտին լրտեսություն անելու կասկածով

18:44     13 մարտի, 2023

 Ադրբեջանում Իրանի օգտին լրտեսության կասկածանքով 16 մարդ է ձերբակալվել: Այս մասին հայտնել Է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Trend–ին։

Ադրբեջանի ՆԳՆ-ից հայտնել են, որ երկրում շարունակվում են իրանական լրտեսական ցանցերի բացահայտման հետ կապված գործողությունները:

Այս տարվա հունվարի վերջին Ադրբեջանի ՆԳՆ-ից SalamNews լրատվական գործակալությանն ու Բաքվի Interaz հեռուստաալիքին հայտնել էին, որ հատուկ գործողություն են սկսել իրանական գործակալական ցանցի դեմ: Որպես կասկածյալ ձերբակալվել էր 7 մարդ։ Մի քանի օր անց ոստիկանությունը հայտնել էր ևս 39 մարդու ձերբակալության մասին, որոնց մեղադրանք է առաջադրվել Իրանի օգտին դիվերսիոն գործունեություն ծավալելու համար, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։ 

 


© armedia.am